Հոդված 19
Հոդված 19
1. Աշխատանքի տեսուչները կամ տեղական տեսչական գրասենյակները, ըստ անհրաժեշտության, պարբերական զեկույցներ են ներկայացնում տեսչական ծառայության կենտրոնական մարմնին իրենց գործունեության արդյունքների մասին:
2. Այդ զեկույցները կազմվում են այն կարգով և շոշափում են այնպիսի հարցեր, որոնք ժամանակ առ ժամանակ կսահմանի կենտրոնական մարմինը. դրանք ներկայացվում են կենտրոնական մարմնի սահմանած հաճախականությամբ, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: