Հոդված 21
Հոդված 21
Տեսչության կենտրոնական մարմնի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցներում ընդգրկվում են հետևյալ և գործին վերաբերող մյուս բոլոր հարցերը՝ այնքանով, որքանով դրանք գտնվում են տվյալ կենտրոնական մարմնի հսկողության տակ.
ա) աշխատանքի տեսչության գործունեությանը վերաբերող օրենքները և կանոնակարգերը,
բ) աշխատանքի տեսչության անձնակազմը,
գ) վիճակագրական տվյալները տեսչության հսկողությանը ենթակա ձեռնարկությունների և դրանցում զբաղված աշխատողների թվաքանակի մասին,
դ) վիճակագրական տվյալներ տեսչական այցելությունների մասին,
ե) վիճակագրական տվյալներ կատարված խախտումների և կիրառված պատժամիջոցների մասին,
զ) վիճակագրական տվյալներ արտադրական պատահարների մասին,
է) վիճակագրական տվյալներ մասնագիտական հիվանդությունների մասին:
Բաժին II
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԵՎՏՐԻ ՄԵՋ