Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Համագործակցության ոլորտները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Համագործակցության ոլորտները

1. Կողմերը, իրենց ներքին օրենսդրության և սույն Համաձայնագրի դրույթների համաձայն, կհամագործակցեն հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման գործում` հատկապես.

1) ուղղված անձի կյանքի և առողջության դեմ,

2) կապված ահաբեկչական գործունեության հետ,

3) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի, զանգվածային ոչնչացման զենքի, երկակի նշանակության ապրանքների շրջանառությունը, վնաս պատճառելու նպատակով դրանց ոչ տեղին օգտագործումը կամ ոչ ճիշտ օգտագործման սպառնալիքի հետ կապված հանցագործություններ,

4) կավատությունը, անչափահասներին սեռական նպատակներով շահագործումը, անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստումը տարածելու նպատակով և այդ նյութերի տարածումը,

5) մարդկանց առևտուրը և մարդուն ազատությունից զրկելը,

6) մարդկանց օրգանների, հյուսվածքների և բջիջների ապօրինի առևտուրը,

7) ապօրինի միգրացիան,

8) տարբեր իրերի, մասնավորապես, մշակութային արժեքների և փոխադրամիջոցների գողությունը, մաքսանենգությունը և ապօրինի առևտուրը,

9) վճարման միջոցների և արժեթղթերի կեղծումը կամ նմանակումը, ինչպես նաև դրանք շրջանառության մեջ մտցնելը,

10) փաստաթղթերի կեղծումը կամ նմանակումը կամ նման փաստաթղթերի օգտագործումը որպես իսկական,

11) հանցավոր գործունեության արդյունքում ստացված եկամուտների օրինականացումը,

12) թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառությունը,

13) բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանցագործությունները,

14) շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունները։

2. Կողմերը կհամագործակցեն՝

1) քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց թաքնվող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզման,

2) անհայտ անձանց, չճանաչված դիակների ինքնությունը պարզելու,

3) հանցագործությունների իրեղեն ապացույցներ հանդիսացող առարկաների որոնման բնագավառներում։

3. Սույն Համաձայնագիրը չի առնչվում հանձնման հետ կապված հարցերին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։