Հոդված 2
Հոդված 2
Կողմերը` սույն Համաձայնագրին, ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան, համագործակցություն են իրականացնում հարկային հանցագործությունների կանխման, հայտնաբերման, կասեցման և բացահայտման գործում հետևյալ հիմնական ուղղություններով.
ա) հարկման բնագավառում հանցավորության վիճակի վերլուծություն,
բ) հարկային հանցագործությունների դեմ պայքարում Կողմերի համագործակցության իրավական հիմքի կատարելագործում, այդ բնագավառում ազգային օրենսդրության ներդաշնակեցում` հաշվի առնելով միջազգային պայմանագրերի դրույթները,
գ) հարկային հանցագործությունների դեմ պայքարի գծով համատեղ ծրագրերի մշակում,
դ) հարկային հանցագործությունների դեմ պայքարին ուղղված միջազգային պայմանագրերի դրույթների կատարման նպատակով համաձայնեցված միջոցների իրականացում: