Հոդված 4
Հոդված 4
1. Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.
ա) օպերատիվ և քրեագիտական տեղեկատվության փոխանակում, այդ թվում` տեղեկություններ պատրաստվող և կատարված հարկային հանցագործությունների և դրանց առնչվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասին, հարկերի և գանձումների վճարումից խուսափման եղանակների և մեթոդների մասին,
բ) օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման մասին հարցումների կատարում,
գ) համակարգված օպերատիվ հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների պլանավորում և իրականացում,
դ) հարցումների հիման վրա հարկային հանցագործությունների մասին հայտարարությունների և տեղեկությունների ստուգումների անցկացում,
ե) Կողմերի իրավասու մարմինների համաձայնությամբ ներկայացուցիչների գործուղում` համատեղ օպերատիվ հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների անցկացման ժամանակ գործողությունները համակարգելու նպատակով,
զ) Կողմերի իրավասու մարմինների աշխատակիցներին նրանց ծառայողական գործուղման մեջ գտնվելու ժամանակ աջակցության ցուցաբերում,
է) աշխատանքային փորձի փոխանակում, համատեղ գիտական հետազոտությունների, խորհրդակցությունների, գիտաժողովների և սեմինարների անցկացում,
ը) կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործում աջակցության ցուցաբերում,
թ) օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, գիտական հետազոտությունների արդյունքների և մեթոդական հանձնարարականների փոխանակում:
2. Կողմերը կարող են համագործակցություն իրականացնել այլ փոխադարձ ընդունելի ձևերով: