Հոդված 9
Հոդված 9
1. Հարցումը կատարելու նպատակով անցկացվող միջոցառումների ժամանակ ստացված արդյունքները չեն կարող օգտագործվել հարցում կատարող իրավասու մարմնի կողմից այլ նպատակներով, քան այն, որոնք նշված են հարցման մեջ:
2. Հարցում կատարող իրավասու մարմինը կարող է օգտագործել հարցման կատարման արդյունքներն այլ նպատակներով, միայն հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ: Նման դեպքերում, հարցում կատարող Կողմի իրավասու մարմինը պահպանում է հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի կողմից սահմանված հարցման արդյունքների օգտագործման սահմանափակումները: