Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունն իրականացվում է աջակցության ցուցաբերման մասին հարցումներ (այսուհետ` հարցում) կատարելու միջոցով:

Տեղեկատվությունը մյուս Կողմին կարող է տրամադրվել առանց հարցման, եթե հիմքեր կան համարելու, որ այն հետաքրքրություն է ներկայացնում այդ Կողմի համար:

2. Հարցումն ուղարկվում է գրավոր ձևով: Անհետաձգելի դեպքերում հարցումը կարող է փոխանցվել բանավոր, հետագայում` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, պարտադիր գրավոր հաստատմամբ: Ընդ որում, կարող են օգտագործվել տեքստի փոխանցման տեխնիկական միջոցներ:

3. Հարցման մեջ նշվում են.

ա) հարցում կատարող և հարցում ստացող Կողմերի իրավասու մարմինների անվանումները,

բ) այն նյութի համառոտ բովանդակությունը, որի համար հարցում է ուղարկվել,

գ) հարցման նպատակն ու հիմնավորումը,

դ) անհրաժեշտության դեպքում` հարցումն իրականացնելու հատուկ կարգի նկարագրությունը և այդ անհրաժեշտության հիմնավորումը,

ե) այլ տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել հարցումը կատարելու համար:

Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինն իրավունք ունի պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են հարցումը պատշաճ կերպով կատարելու համար:

4. Հարցում կատարող իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա գրավոր ձևով ուղարկված կամ հաստատված հարցումը պետք է ստորագրված լինի տվյալ մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից և հաստատված լինի դրոշմակնիքով:

5. Եթե հարցում կատարող Կողմի իրավասու մարմինը որոշում է, որ հարցման կատարման անհրաժեշտությունը վերացել է, ապա այդ մարմինն անհապաղ տեղեկացնում է դրա մասին հարցում ստացող Կողմի իրավասու մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։