Հոդված 8
Հոդված 8
1. Եթե աջակցության ցուցաբերման մասին հարցման կատարումը չի մտնում հարցում ստացած մարմնի իրավասության մեջ, ապա այդ մարմինն անհապաղ փոխանցում է այն հարցում ստացող Կողմի համապատասխան իրավասու մարմնին և տեղեկացնում դրա մասին հարցում կատարող Կողմի իրավասու մարմնին:
2. Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` հարցման ամբողջական և որակյալ կատարումն ապահովելու համար:
Հարցումը, որպես կանոն, կատարվում է դրա ստացման ամսաթվից 30 օրը չգերազանցող ժամկետում, ընդ որում, ըստ հնարավորության, հաշվի են առնվում հարցում կատարող իրավասու մարմնի ցանկությունները` հարցումը նրա կողմից նշված ժամկետում կատարելու մասին:
Հարցում կատարող Կողմի իրավասու մարմինն անհապաղ տեղեկացնում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ կատարումը հետաձգող հանգամանքների մասին:
3. Հարցումը կատարելու ժամանակ կիրառվում է հարցում ստացող Կողմի ազգային օրենսդրությունը:
4. Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը կարող է հարցում կատարող Կողմի իրավասու մարմնի խնդրանքով նրա ներկայացուցիչներին ընձեռել հարցման կատարմանը ներկա լինելու հնարավորություն:
5. Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինն ապահովում է մյուս Կողմի իրավասու մարմնից ստացած տեղեկությունների խորհրդապահությունը, ներառյալ հարցման ստանալու փաստն ու բովանդակությունը` եթե հարցում կատարող Կողմի իրավասու մարմինն անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը:
Հարցումը կատարելու ժամանակ խորհրդապահության պահպանման անհնարինության դեպքում, հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը հայտնում է դրա մասին հարցում կատարող Կողմի իրավասու մարմնին` նման պայմաններում հարցումը կատարելու հնարավորության մասին որոշում կայացնելու նպատակով: