Հոդված 7
Հոդված 7
1. Աջակցության ցուցաբերումը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը համարում է, որ հարցման կատարումը կարող է վնաս պատճառել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ հակասում է ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին, ինչպես նաև կարող է հանգեցնել քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտմանը:
2. Մինչ աջակցության ցուցաբերման մասին հարցման մերժելը, հարցում ստացող Կողմի իրավասու մարմինն ուսումնասիրում է աջակցության ցուցաբերման հնարավորությունը` որոշակի անհրաժեշտ համարվող պայմանների պահպանմամբ: Եթե հարցում ստացող Կողմի իրավասու մարմինն ուսումնասիրում է այլ պայմաններով աջակցության ցուցաբերման հնարավորությունը, ապա հարցումը կատարվում է հաշվի առնելով այդ պայմանները:
3. Աջակցության ցուցաբերման մասին հարցման կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դրա կատարումը հետաձգելու դեպքում, հարցում ստացող Կողմի իրավասու մարմինն անհապաղ տեղեկացնում է դրա մասին հարցում կատարող Կողմի իրավասու մարմնին` նշելով նման որոշման պատճառները: