Հոդված 19
Հոդված 19
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից դրա մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալու ամսաթվից ոչ պակաս, քան երեք ամիս առաջ, կարգավորելով Համաձայնագրի գործողության ժամանաշրջանում առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները:
Կատարված է Թբիլիսի քաղաքում 2005 թվականի հունիսի 3-ին մեկ բնօրինակով` ռուսերեն լեզվով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության ործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանական Հանրապետության (հատուկ կարծիքով), Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուկրաինայի (վերապահումով) կառավարությունները:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Հայատանի Հանրապետության համար 09.12.2005, Ղրղզստանի Հանրապետության համար 09.12.2005, Բելառուսի Հանրապետության համար 09.12.2005 Ռուսաստանի Դաշնության համար՝ 24.12.2006:
Ադրբեջանական Հանրապետության
Հ Ա Տ ՈՒ Կ Կ Ա Ր Ծ Ի Ք Ը
2005 թվականի հունիսի 3-ի հարկային հանցագործությունների դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ
Ադրբեջանական Հանրապետությունը համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների և հատուկ գործողությունների գծով որոշումներն ընդունելու է իր ազգային օրենսդրությանը համապատասխան և յուրաքանչյուր դեպքում առանձին:
Ադրբեջանական Հանրապետության վարչապետ Ա. Ռասի-զադե
Մոլդովայի Հանրապետության
Վ Ե Ր Ա Պ Ա Հ ՈՒ Մ Ը
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 7.14 կետի վերաբերյալ` «Հարկային հանցագործությունների դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրի մասին»
Մոլդովայի Հանրապետությունը ստորագրում է սույն որոշումը հետևյալ վերապահումով`