Հոդված 3
Հոդված 3
1. Կողմերը համագործակցություն են իրականացնում իրենց իրավասու մարմինների միջոցով:
2. Իրավասու մարմինների ցանկը սահմանվում է յուրաքանչյուր Կողմի կողմից և փոխանցվում ավանդապահին` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագիրը ի պահ հանձնելու ժամանակ:
Յուրաքանչյուր Կողմ մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է ավանդապահին իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին:
3. Կողմերի իրավասու մարմինների տարածքային ստորաբաժանումները սույն Համաձայնագրի կատարման նպատակով կարող են անմիջական կապեր հաստատել Կողմերի իրավասու մարմինների կողմից սահմանվող կարգով: