Հոդված 5
Հոդված 5
Հարկային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով Կողմերը կարող են իրականացնել տեղեկատվության փոխանակում.
իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից հարկերի և տուրքերի մասին ազգային օրենսդրության խախտումների և այդ խախտումների համար պատասխանատվության միջոցների վերաբերյալ,
հարկումից եկամուտների թաքցման, ինչպես նաև նման թաքցնելու օգտագործվող ձևերի և եղանակների վերաբերյալ,
իրավաբանական անձանց և առանց իրավաբանական անձ կազմավորելու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց կողմից ֆինանսատնտեսական գործունեության իրականացման պայմանների վերաբերյալ,
այլ տեղեկատվությամբ, որի տրամադրումը չի հակասում Կողմերի ազգային օրենսդրությանը: