Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է այն պայմանագրերի նկատմամբ, որոնք համապատասխանում են հետևյալ պայմաններին.

ա) պայմանագրի Կողմերից առնվազն մեկը պետական մարմին է,

բ) պայմանագրի կատարումը կապված է.

i) պետական մարմնի կողմից միջոցների ծախսման հետ, և

ii) պայմանագրի մյուս կողմի կողմից աշխատողներ վարձելու հետ,

գ) պայմանագիրը կնքվում է.

i) հասարակական կառույցների շինարարության, վերափոխման, նորոգման կամ քանդման նպատակով, կամ

ii) նյութերի, գործիքների կամ սարքավորումների արտադրության, հավաքման, պահպանման կամ տեղափոխման նպատակով, կամ

iii) ծառայությունների տրամադրման կամ կատարման նպատակով, և

դ) պայմանագիրը կնքվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամի կենտրոնական մարմնի կողմից, որի նկատմամբ Կոնվենցիան մտել է ուժի մեջ:

2. Իրավասու մարմինը սահմանում է, թե ինչ չափով և ինչպիսի պայմաններում է Կոնվենցիան կիրառվում կենտրոնական մարմնից այլ մարմինների կողմից կնքվող պայմանագրերի նկատմամբ:

3. Սույն Կոնվենցիան կիրառվում է ենթակապալառուների կամ կապալառուի իրավահաջորդների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ: Իրավասու մարմինն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում նշված աշխատանքների նկատմամբ Կոնվենցիայի կիրառումն ապահովելու համար:

4. Այն պայմանագրերը, որոնք իրենց հետ բերում են պետական միջոցների ծախսեր իրավասու մարմինների կողմից որոշված սահմանը չգերազանցող գումարի չափով, գործատուների և աշխատողների համապատասխան կազմակերպությունների հետ (եթե այդպիսիք գոյություն ունեն) խորհրդակցելուց հետո կարող են հանվել սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից:

5. Իշխանության իրավասու մարմինը գործատուների և աշխատողների համապատասխան կազմակերպությունների հետ (եթե այդպիսիք գոյություն ունեն) խորհրդակցելուց հետո կարող է սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից հանել այն անձանց, որոնք զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, կամ որոնց աշխատանքը կրում է տեխնիկական, մասնագիտական կամ գիտական բնույթ, որոնց վարձման պայմանները չեն կարգավորվում ազգային օրենսդրությամբ, կոլեկտիվ պայմանագրով կամ միջնորդ դատարանի որոշոմամբ, և որոնք սովորաբար ֆիզիկական աշխատանք չեն կատարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։