Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Սույն Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության յուրաքանչյուր անդամ կարող է նրա սկզբնապես ուժի մեջ մտնելու պահից սկսած տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել չեղյալ հայտարարման վերաբերյալ ակտի միջոցով, որն ուղարկվում է Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին և գրանցվում է նրա կողմից: Չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարման վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:

2. Սույն Կոնվենցիան վավերացրած Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարման իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամանակահատվածում և որպես արդյունք կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո՝ այն կարգով, որը սահմանված է սույն հոդվածով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։