Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

1. Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 35-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկվող հայտարարությունները նշում են՝

ա) այն տարածքները, որոնց նկատմամբ Կազմակերպության շահագրգիռ անդամը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները առանց փոփոխությունների,

բ) այն տարածքները, որոնց նկատմամբ նա պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները փոփոխություններով, և՝ այդ փոփոխությունների մանրամասները,

գ) այն տարածքները, որոնց վրա Կոնվենցիան չի կիրառվի, և, այդպիսի դեպքերում, չկիրառվելու պատճառները,

դ) այն տարածքները, որոնց նկատմամբ նա վերապահում է իր որոշումները մինչև դրույթների հետագա վերանայումը:

2. Սույն հոդվածի առաջին կետի «ա» և «բ» ենթակետերում հիշատակված պարտավորությունները համարվում են վավերացման անբաժանելի մասը և նրա հետ ունեն միանման հետևանքներ:

3. Կազմակերպության ցանկացած անդամ կարող է նոր հայտարարության միջոցով հրաժարվել սույն հոդվածի առաջին կետի «բ», «գ», «դ» ենթակետերի ուժով իր նախորդ հայտարարություններում պարունակված բոլոր վերապահումներից կամ դրանց մի մասից:

4. Կազմակերպության ցանկացած անդամ այն ժամանակահատվածներում, որոնց ընթացքում սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել, 14-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կարող է Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով փոփոխում է ցանկացած նախորդ հայտարարության պայմանները և տեղեկացնում որոշակի տարածքների ներկա դրության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։