Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Եթե Կազմակերպության անդամի տարածքում գոյություն ունեն մեծ շրջաններ, որտեղ բնակչության ցրվածության և զարգացման մակարդակի հետևանքով իրավասու մարմինը անիրագործելի է համարում սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը, այդ մարմինը գործատուների և աշխատողների համապատասխան կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո, որտեղ այդպիսիք գոյություն ունեն, հանում է այդպիսի շրջանները սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակներից կամ ամբողջությամբ, կամ բացառությամբ որոշ ձեռնարկությունների, կամ այն մասնագիտությունների, որոնք ինքը նպատակահարմար է համարում:

2. Յուրաքանչյուր անդամ սույն Կոնվենցիայի կիրառման մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացված իր տարեկան առաջին զեկույցում նշում է բոլոր այն շրջանները, որոնց առնչությամբ ինքը պատրաստվում է օգտվելու սույն հոդվածի դրույթներից, ինչպես նաև այն պատճառները, որոնց համար ինքը նպատակ ունի օգտվելու այդ դրույթներից: Իր առաջին տարեկան զեկույցից հետո Կազմակերպության ոչ մի անդամ չի կարող օգտվել սույն հոդվածի դրույթներից` բացառությամբ նշված շրջանների առնչությամբ:

3. Սույն հոդվածի դրույթներով նախատեսված իրավունքից օգտվող յուրաքանչյուր անդամ ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ, գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելով, եթե այդպիսիք գոյություն ունեն, վերանայում է 1-ին կետի հիման վրա կիրառման ոլորտից հանված շրջանների վրա սույն Կոնվենցիայի կիրառումը տարածելու հնարավորության հարցը:

4. Սույն հոդվածի դրույթներով նախատեսված իրավունքից օգտվող յուրաքանչյուր անդամ իր հետագա տարեկան զեկույցներում նշում է այն շրջանները, որոնց առնչությամբ ինքը հրաժարվում է օգտվել սույն հոդվածի դրույթներով նշված իրավունքներից, ինչպես նաև նշում է բոլոր այն միջոցները, որոնք ինքը ընդունել է սույն Կոնվենցիայի կիրառումը նման շրջաններում աստիճանաբար տարածելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։