Հոդված 4
Հոդված 4
Սույն Կոնվենցիայի դրույթները կիրարկող կանոնակարգերը և այլ ակտերը պետք է.
ա) i) տեղեկացնեն բոլոր շահագրգիռ անձանց,
ii) սահմանեն այն անձանց, որոնք պատասխանատու են դրանց կատարումն ապահովելու համար,
iii) պարունակեն պահանջներ այն մասին, որ ձեռնարկություններում կամ աշխատանքի վայրում երևացող մասերում տեղադրվեն հայտարարություններ` աշխատողներին իրենց աշխատանքի պայմանների մասին տեղեկացնելու նպատակով,
բ) բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռնարկվում են դրանց արդյունավետ կատարումն ապահովող այլ միջոցներ, նախատեսեն.
i) համապատասխան գրանցումներ աշխատանքային օրվա տևողության և համապատասխան աշխատողներին վճարվող աշխատավարձի մասին, և
ii) դրանց արդյունավետ կիրառումն ապահովելուն ընդունակ տեսչական համակարգ: