Հոդված 2
Հոդված 2
1. Պայմանագրերը, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան, պետք է պարունակեն համապատասխան հոդվածներ շահագրգիռ աշխատողներին աշխատավարձ (ներառյալ՝ հավելավճարներ), աշխատաժամանակի տևողություն և աշխատանքի այլ պայմաններ երաշխավորող հոդվածներ, որոնք պակաս բարենպաստ չեն, քան տվյալ շրջանում համապատասխան մասնագիտությունների կամ արդյունաբերության ճյուղերի համանման բնույթի աշխատանքների նկատմամբ սահմանված պայմանները, ուր աշխատանքն իրականացվում է.
ա) համապատասխան մասնագիտության կամ արդյունաբերության ճյուղերի գործատուների և աշխատողների զգալի մասը ներկայացնող գործատուների և աշխատողների կազմակերպությունների միջև կոլեկտիվ պայմանագրերով կամ բանակցություններ վարելու ճանաչված այլ ձևերով,
բ) կամ միջնորդ դատարանի որոշմամբ,
գ) կամ ազգային օրենսդրությամբ:
2. Այն դեպքերում, երբ այդ շրջանում կատարվող աշխատանքի պայմանները չեն կարգավորվում նախորդ կետում նշված ձևերից որևէ մեկով, պայմանագրում ընդգրկվող հոդվածները համապատասխան աշխատողներին երաշխավորում են աշխատավարձ (ներառյալ՝ հավելավճար), աշխատաժամանակ և այլ պայմաններ, որոնք պակաս բարենպաստ չեն, քան՝
ա) կոլեկտիվ պայմանագրով կամ բանակցությունների այլ ձևով, միջնորդ դատարանի որոշմամբ կամ ազգային օրենսդրությամբ ընդունված մոտակա համապատասխան շրջանում համապատասխան մասնագիտությունների կամ արդյունաբերության ճյուղերի համանման բնույթի աշխատանքների նկատմամբ կոլեկտիվ պայմանագրով կամ այլ ձևով սահմանված պայմանները, կամ
բ) ընդհանուր մակարդակը, որոնք պահպանվում նման պայմաններում գտնվող և նույն արտադրությունում կամ մասնագիտությունում գործող գործատուների կողմից, ինչ կողմը, որոնց հետ պայմանագիր է կնքվում:
3. Պայմանագրերում ներառման ենթակա հոդվածների դրույթները, ինչպես նաև այդ դրույթների տարբեր փոփոխությունները գործատուների և աշխատողների համապատասխան կազմակերպությունների հետ (եթե այդպիսիք գոյություն ունեն) խորհրդակցելուց հետո իրավասու մարմնի կողմից սահմանվում են այնպիսի ձևով, որոնք ավելի համապատասխան են ազգային պայմաններին:
4. Իրավասու մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցներ, պայմանագրերի պայմանների հրապարակման կամ ցանկացած այլ միջոցով, որպեսզի մրցույթին մասնակցող կապալառուները տեղեկացված լինեն հոդվածների պայմաններին: