Հոդված 13
Հոդված 13
1. Այն հայտարարություններում, որոնք ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին, Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 35-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթներին համապատասխան, նշում են թե արդյոք սույն Կոնվենցիայի դրույթները տվյալ տարածքում կկիրառվեն փոփոխություններով, թե առանց փոփոխությունների: Եթե հայտարարությունում նշվում է, որ Կոնվենցիայի դրույթները կկիրառվեն փոփոխություններով, նրանում ճշտվում է, թե հիմնականում որոնք են նշված փոփոխությունները:
2. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ միջազգային մարմինը կարող են ցանկացած ժամանակ նոր հայտարարության միջոցով լիովին կամ մասնակիորեն հրաժարվել նախորդ որևէ հայտարարությունում վերապահված փոփոխություններից օգտվելու իրավունքից:
3. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ միջազգային մարմինը այն ժամանակահատվածներում, երբ սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել, 14-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կարող են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով փոփոխում է ցանկացած նախորդ հայտարարության պայմանները և տեղեկացնում Կոնվենցիայի կիրառման հետ կապված գոյություն ունեցող դրության մասին: