Հոդված 15
Հոդված 15
1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին տեղեկացնում է Կազմակերպության անդամներից վավերացման վերաբերյալ իր ստացած բոլոր փաստաթղթերի, հայտարարությունների և չեղյալ հայտարարման վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:
2. Կազմակերպության անդամներին տեղեկացնելով իր ստացած վավերացման վերաբերյալ երկրորդ փաստաթղթի գրանցման մասին՝ Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականի վրա: