Հոդված 10
Հոդված 10
1. Հարցման դեպքում հարցվող մաքսային մարմինը կնախաձեռնի պաշտոնական հետաքննություններ այն գործարքների առնչությամբ, որոնք հակասում են կամ հնարավոր է, որ հակասեն հարցում կատարող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրությանը: Նա հարցում կատարող մաքսային մարմնին կտեղեկացնի այդ հետաքննությունների արդյունքների մասին:
2. Այդ հետաքննությունները կիրականացվեն հարցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրության համաձայն:
3. Հարցվող մաքսային մարմինը կարող է հարցում կատարող Պայմանավորվող կողմի պաշտոնատար անձանց թույլատրել ներկա գտնվել այդպիսի հետաքննություններին:
4. Երբ մի Պայմանավորվող կողմի մաքսային մարմնի ներկայացուցիչները սույն Համաձայնագրի համաձայն գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում, պետք է ցանկացած պահի կարողանան ներկայացնել ապացույցներ իրենց պաշտոնական լիազորությունների վերաբերյալ: Նրանք չպետք է կրեն համազգեստ և զենք:
5. Նշված տարածքում գտնվելու ընթացքում նրանց կտրամադրվի նույն պաշտպանվածությունը, որը տրամադրվում է մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմնին` այնտեղ գործող ազգային օրենսդրությանը համապատասխան, և նրանք պատասխանատվություն կկրեն իրենց կատարած ցանկացած իրավախախտման համար:
Փորձագետներ և վկաներ