Հոդված 19
Հոդված 19
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագիրը վերանայելու նպատակով կբանակցեն դիմումի դեպքում կամ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարի հետո, եթե Կողմերը միմյանց չեն ծանուցել այդպիսի վերանայման անհրաժեշտության բացակայության մասին:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին կծանուցի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ազգային իրավական բոլոր պահանջների կատարման մասին: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումը ստանալուց 60 (վաթսուն) օր հետո:
3. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցմամբ և կդադարեցվի այդպիսի ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց 6 (վեց) ամիս հետո:
4. Դադարեցման պահին ընթացքի մեջ գտնվող գործընթացները, այնուամենայնիվ, պետք է ավարտվեն` սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
Կատարված է Երևան քաղաքում 2005 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու բնօրինակով, հայերեն, լատիշերեն և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ցանկացած տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006թ. ապրիլի 22-ից: