Հոդված 14
Հոդված 14
1. Սույն Համաձայնագրի համաձայն` հարցումը պետք է կատարվի գրավոր: Այդպիսի հարցումների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է կցվեն հարցմանը: Անհրաժեշտության դեպքում անհետաձգելի իրավիճակներում կարող է ընդունվել բանավոր հարցումը, որը, սակայն, պետք է անհապաղ հաստատվի:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն կատարված հարցումները կներառեն հետևյալ տեղեկատվությունը.
ա) հարցում կատարող մաքսային մարմնի անվանումը,
բ) պահանջվող միջոցառումը,
գ) հարցման նպատակը և պատճառը,
դ) օրենսդրությունը և այլ իրավական նորմերը, որոնք ընկած են հարցման հիմքում,
ե) հարցումների սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ հնարավորին չափ ճշգրիտ ու սպառիչ տեղեկություններ,
զ) համապատասխան փաստերի համառոտ նկարագրությունը` բացառությամբ սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
3. Հարցումները պետք է ներկայացվեն ռուսերեն կամ անգլերեն:
4. Եթե հարցումը չի համապատասխանում ձևակերպման պահանջներին, ապա կարող է պահանջվել, որ այն ուղղվի կամ բերվի ավարտուն տեսքի: Դա չպետք է ազդի դրա հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու վրա:
5. Հարցումների պատասխանները պետք է ներկայացվեն ռուսերեն կամ անգլերեն:
Բացառություններ օգնություն ցուցաբերելու պարտավորությունից