Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Պայմանավորվող կողմերը, ելնելով իրենց ազգային օրենսդրության պահանջներից, իրենց հնարավորությունների սահմաններում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ միջազգային մակարդակով վերահսկելի առաքման համապատասխան օգտագործումը համաձայնագրերի և/կամ փոխադարձաբար ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա թույլատրելու համար` թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և սկզբնանյութերի կամ դրանց փոխարինող նյութերի, զենքի, զինամթերքի, թունավոր գազերի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի ապօրինի առևտրում ներգրավված անձանց բացահայտելու և նրանց դեմ իրավական գործողություններ ձեռնարկելու նպատակով:

2. Վերահսկելի առաքում իրականացնելու մասին որոշումը կկայացվի ըստ յուրաքանչյուր դեպքի: Անհրաժեշտության դեպքում և պայմանով, որ այն համապատասխանում է Պայմանավորվող կողմերի երկրների ազգային օրենսդրությանը, կարող են հաշվի առնվել ձեռք բերված ֆինանսական պայմանավորվածությունները և համաձայնությունները:

3. Վերահսկելի առաքման ենթակա թմրամիջոցներով, հոգեներգործող նյութերով և սկզբնանյութերով կամ դրանց փոխարինող նյութերով, զենքով, զինամթերքով, թունավոր գազերով, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերով ապօրինի բեռները իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ կարող են կանգնեցվել և կարող է թույլատրվել շարունակել ընթացքը, թողնվել անփոփոխ վիճակում կամ տեղափոխվել կամ ամբողջությամբ կամ մասամբ փոխարինվել:

Հետաքննություններ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։