Հոդված 4
Հոդված 4
Հարցման դեպքում մաքսային մարմինները միմյանց կտրամադրեն հետևյալ տեղեկատվությունը.
ա) մի Պայմանավորվող կողմի տարածք ներմուծված ապրանքները օրինակա՞ն են արտահանվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքից, թե ոչ,
բ) մի Պայմանավորվող կողմի տարածքից արտահանված ապրանքները օրինակա՞ն են ներմուծվել մյուս Պայմանավորվող կողմի տարածք, թե ոչ,
գ) մի Պայմանավորվող կողմի տարածքից բարենպաստ պայմաններով արտահանման թույլտվություն ստացած ապրանքները պատշա՞ճ կերպով են ներմուծվել մյուս Պայմանավորվող կողմի տարածք, թե ոչ: Հասկանալի է, որ պետք է տրամադրվի նաև տեղեկատվություն մաքսային հսկողության ցանկացած միջոցառման վերաբերյալ, որին ենթարկվում են ապրանքները,
դ) ապրանքները, որոնք տարանցիկ փոխադրվել են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության տարածքով, օրինակա՞ն են փոխադրվել, թե ոչ: