Հոդված 12
Հոդված 12
1. Սույն Համաձայնագրի համաձայն ստացված տեղեկատվությունը չպետք է օգտագործվի սույն Համաձայնագրում չնշված նպատակներով, առանց դրանք տրամադրող մաքսային մարմնի գրավոր համաձայնության: Այս դրույթները կիրառելի չեն թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և սկզբնանյութերի կամ դրանց փոխարինող նյութերի, զենքի, զինամթերքի, թունավոր գազերի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի հետ կապված իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ:
2. Սույն Համաձայնագրի համաձայն ցանկացած ձևով փոխանցված ցանկացած տեղեկատվություն պետք է ունենա գաղտնի բնույթ: Այն պետք է պահվի պաշտոնական գաղտնիքի պահման պարտավորությամբ և պահվի այնպես, ինչպես պահվում է նմանատիպ տեղեկատվությունը` այն ստացած Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող ազգային օրենսդրության համաձայն:
3. Պայմանավորվող կողմի մաքսային մարմինը, այնուամենայնիվ, կարող է սույն Համաձայնագրի նպատակին համապատասխան և սույն Համաձայնագրի շրջանակներում վկայությունների իր գրանցումներում, հաշվետվություններում և ցուցմունքներում ու դատական քննության ընթացքում ու դատարանում առաջադրված մեղադրանքներում սույն Համաձայնագրին համապատասխան ձեռք բերված տեղեկատվությունը օգտագործել որպես ապացույց:
Այդ տեղեկատվության որպես ապացույց օգտագործումը դատարանում և դրա կարևորությունը պետք է որոշվեն գործող ազգային օրենսդրությանը համապատասխան:
Առաքում/ծանուցում