Հոդված 11
Հոդված 11
1. Եթե մի Պայմանավորվող կողմի դատարանը կամ մարմինները պահանջել են ներկայանալ իրենց` կապված մաքսային օրենսդրության իրավախախտումների հետ, մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմինը կարող է լիազորել իր պաշտոնատար անձանց այդ դատարաններում կամ իրավասու մարմինների առջև ներկայանալ որպես փորձագետներ կամ վկաներ: Այդպիսի պաշտոնատար անձինք տալիս են վկայություն իրենց պարտականությունների կատարման ընթացքում արձանագրված փաստերի վերաբերյալ և իրենց տրված լիազորությունների շրջանակներում:
2. Փորձագետներ և վկաներ լիազորելու պահանջում հստակ նշվում են հարցի էությունը և հրավիրվող պաշտոնատար անձանց իրավասության շրջանակը: Մաքսային պաշտոնատար անձանց որպես փորձագետների և վկաների հրավիրելը պետք է իրականացվի Պայմանավորվող կողմի պետության գործող օրենսդրությանը համապատասխան:
3. Հարցում կատարող մաքսային մարմինը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտոնատար անձանց իր տարածքում գտնվելու ընթացքում անձնական անվտանգության և ցուցմունքների գաղտնիության ապահովման համար:
Տեղեկատվության օգտագործումը