Հոդված 2
Հոդված 2
1. Պայմանավորվող կողմերը, մաքսային մարմինների միջոցով և սույն Համաձայնագրում նախատեսված դրույթներին համապատասխան, միմյանց փոխադարձ օգնություն կցուցաբերեն՝
ա) իրենց պետությունների տարածքներում մաքսային օրենսդրության պահանջների իրականացման պայմանների վերաբերյալ հարցերով,
բ) մաքսային օրենսդրության խախտումները կանխելու, հետաքննություն կատարելու և դրանց դեմ պայքարելու նպատակով,
գ) մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող փաստաթղթեր ուղարկելու/ դրանց մասին ծանուցելու դեպքերում:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնությունը պետք է ցուցաբերվի հարցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան և հարցվող մաքսային մարմնի իրավասության ու միջոցների սահմաններում: Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինը կարող է կազմակերպել, որ օգնությունը տրամադրվի այլ իրավասու մարմնի կողմից` հարցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան:
Տեղեկատվության փոխանակում