Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Մաքսային մարմինները իրենց սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում միմյանց կտրամադրեն այն ամբողջ տեղեկատվությունը, որը կարող է օգտակար լինել հետևյալ իրավիճակներում պարզաբանում կատարելիս.

ա) մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսատուրքերը, այլ հարկերը, վճարները և գանձումները հավաքելիս. և հատկապես այն տեղեկատվությունը, որը կարող է օգտակար լինել մաքսային նպատակներով ապրանքների արժեքը որոշելիս և նրանց սակագների դասակարգումը իրականացնելիս,

բ) ներմուծման և արտահանման արգելքներ և սահմանափակումներ կիրառելիս,

գ) մի Պայմանավորվող կողմի կամ երկու Պայմանավորվող կողմերի կողմից կնքված այլ համաձայնագրերով չկարգավորվող ապրանքների ծագման վերաբերյալ ազգային կանոնները կիրառելիս:

2. Եթե հարցվող մաքսային մարմինը չի տիրապետում հարցվող տեղեկատվությանը, նա պետք է փնտրի այդ տեղեկատվությունը հարցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան:

3. Հարցվող մաքսային մարմինը կփնտրի տեղեկատվությունը այնպես, ինչպես կփնտրեր այն իր համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։