Հոդված 5
Հոդված 5
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի մաքսային մարմինը իր նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմնին կտրամադրի ամբողջ այն տեղեկատվությունը, որը հնարավոր է, որ առնչություն ունենա մաքսային օրենսդրության իրավախախտումների հետ և, մասնավորապես.
ա) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության իրավախախտումներ կատարող կամ կատարած, հայտնի կամ իրավախախտումներ կատարելու մեջ կասկածվող անձանց մասին,
բ) ապրանքների ապօրինի փոխադրման ժամանակ օգտագործվող նոր միջոցների և մեթոդների մասին,
գ) ապօրինի շրջանառության առարկա հանդիսացող հայտնի ապրանքների մասին,
դ) այն փոխադրամիջոցների և բեռնարկղերի մասին, որոնք հայտնի է, որ օգտագործվել են, կամ կասկած կա, որ օգտագործվել են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության իրավախախտումների ժամանակ,
ե) այն տարածքների մասին, որոնք օգտագործվել են, կամ կասկած կա, որ օգտագործվել են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության իրավախախտումների ժամանակ: