Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

1. «Ընկերություններ» տերմինի տակ հասկացվում են Պայմանավորվող կողմերի ցանկացած տարածքում համաձայն գործող օրենքի կազմավորված կամ հիմնադրված կորպորացիաները, ձեռնարկությունները և ընկերակցությունները:

2. «ներդրումներ» տերմինի տակ հասկացվում են հիմնադրված կամ ձեռք բերված գույքի բոլոր տեսակները, ներառյալ այդպիսի ներդրումների ձևերի փոփոխությունները` համաձայն այն Պայմանավորվող կողմի ազգային օրենքների, որոնց տարածքում կատարվել են ներդրումները, և մասնավորապես, սակայն ոչ բացառապես, ներառում են.

ա) շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև այլ գույքային իրավունքները, ինչպիսիք են վարձակալումները, գրավը կամ գրավականը,

բ) ընկերության բաժնեմասերը, բաժնետոմսերը և պարտատոմսերը և ձեռնարկությունում այլ նման տեսակի մասնակցությունը,

գ) պայմանագրի հիման վրա առկա դրամական պահանջները կամ պայմանագրից բխող ցանկացած պարտավորություն, որը ունի ֆինանսական արժեք,

դ) մտավոր սեփականության իրավունքները` համաձայն համապատասխան Պայմանավորվող կողմի գործող օրենքների,

ե) օրենքով կամ պայմանագրով տրամադրված գործարար կոնցեսիաները` ներառյալ նավթի և այլ պաշարների հետազոտման և արդյունահանման իրավունքները:

3. «ներդրողներ» տերմինը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի դեպքում ընդգրկում է ստորև բերվող սուբյեկտները, որոնք ներդրում են կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում համաձայն վերջինիս օրենքների և սույն Համաձայնագրի դրույթների.

ա) ցանկացած ֆիզիկական անձ, որը հանդիսանում է որևէ պայմանավորվող կողմի քաղաքացի` համաձայն վերջինիս օրենքների, կամ

բ) ցանկացած իրավաբանական անձ, ինչպիսիք են` ընկերությունը, կորպորացիան, ձեռնարկությունը, ընկերակցությունը, որոնք կազմավորվել կամ հիմնադրվել են համաձայն մի Պայմանավորվող կողմի օրենսդրության և ունեն իրենց գրանցված գրասենյակը այդ Պայմանավորվող կողմի տարածքում:

4. «եկամուտներ» տերմինի տակ հասկացվում են ներդրումներից ստացված դրամական միջոցները, ինչպիսիք են շահույթը, տոկոսադրույքը, կպիատալի աճը, շահաբաժինները, ռոյալթիները և այլ վճարները:

5. «Տարածք» տերմինի տակ հասկացվում է.

ա) Հայաստանի դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքը:

բ) Հնդկաստանի դեպքում` Հնդկաստանի Հանրապետության տարածքը, ներառյալ նրա տարածքային ջրերը և օդային տարածքը, նաև` ծովին հարակից ցանկացած տարածք, ներառյալ բացառիկ տնտեսական գոտին և մայրցամաքային շելֆը, որի նկատմամբ Հնդկաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխանություն, ինքնիշխան իրավունքներ և բացառիկ իրավասություն` համաձայն իր գործող օրենքների, 1982թ. ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի և Միջազգային իրավունքի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։