Հոդված 10
Հոդված 10
Պայմանավորվող կողմերի միջև վեճերը
1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող վեճերը հնարավորության սահմաններում պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով:
2. Եթե պայմանավորվող կողմերի միջև վեճը չի կարգավորվում բանակցությունների միջոցով վեճի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում, այն, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պահանջով, պետք է ներկայացվի միջնորդ դատարան:
3. Յուրաքանչյուր մասնավոր դեպքի համար այդպիսի միջնորդ դատարանը կստեղծվի հետևյալ կերպ: Վեճի կարգավորման համար պահանջագրի ստացումից հետո երկու ամսվա ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի դատարանի մեկ անդամի (իրավարարի): Այս երկու անդամները ընտրում են երրորդ երկրի քաղաքացու, որը, երկու Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, կնշանակվի դատարանի Նախագահ: Նախագահը պետք է նշանակվի մյուս երկու իրավարարների նշանակման օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամանակահատվածում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, նշանակումներն իրականացնելու համար կարող է հրավիրել Միջազգային դատարանի նախագահին: Եթե նախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի կամ որևէ այլ պատճառով չի կարողանում իրականացնել նշված գործառույթը, ապա նշանակումներն իրականացնելու համար հրավիրվում է փոխնախագահը: Եթե փոխնախագահը նույնպես հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի կամ նույնպես որևէ պատճառով չի կարողանում իրականացնել նշված գործառույթը, ապա նշանակումներն իրականացնելու համար հրավիրվում է Միջազգային դատարանի ավագությամբ հաջորդ անդամը, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի:
5. Միջնորդ դատարանն իր որոշումը ընդունում է ձայների մեծամասնությամբ: Այդպիսի որոշումը պարտադիր է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կրում է իր կողմից նշանակված իրավարարի և դատական գործընթացում իր ներկայացուցչության հետ կապված բոլոր ծախսերը: Նախագահի և մյուս այլ ծախսերը Պայմանավորվող կողմերը կրում են հավասարապես: Միջնորդ դատարանը կարող է, այնուամենայնիվ, որոշել, որ ծախսերի գերակշռող մասը կրելու է Պայմանավորվող կողմերից մեկը, և այդպիսի որոշումը պարտադիր է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար: Միջնորդ դատարանն ինքն է սահմանում իր գործունեության ընթացակարգը: