Հոդված 12
Հոդված 12
Կիրառման ենթակա օրենքները
1. Եթե սույն Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, ապա բոլոր ներդրումները պետք է իրականացվեն այն Պայմանավորվող կողմի գործող օրենսդրության համապատասխան, որի տարածքում այդ ներդրումները կատարվել են:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետից` սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է խոչընդոտի ներդրումներն ընդունող Պայմանավորվող կողմին` առանց խտրականության իրականացնել գործողություններ` ուղղված իր անվտանգության ապահովմանը, կամ` արտակարգ իրավիճակներում պայմանավորված գործողություններ` համաձայն խելամտորեն և պատշաճորեն կիրառված օրենքների: