Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Օտարում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չպետք է օտարվեն, ազգայնացվեն կամ ենթարկվեն այլ միջոցների, որոնք համարժեք են օտարմանը կամ ազգայնացմանը (այսուհետ` օտարում), բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը բխում է հասարակության կարիքներից, իրականացվում է առանց խտրականության, համաձայն օրենքի և փոխհատուցման վճարմամբ` ընդունող երկրի օրենսդրության համապատասխան: Նման փոխհատուցումը պետք է համարժեք լինի օտարման ենթարկված ներդրումների իրական արժեքին, օտարումից կամ նախատեսվող օտարումը հանրորեն հայտնի դառնալուց անմիջապես առաջ, կախված այն հանգամանքից, թե որն է ավելի շուտ եղել. փոխհատուցումը, մինչև վճարման օրը, պետք է ներառի նպաստավոր տոկոսադրույք, պետք է վճարվի առանց անհիմն ուշացման, լինի արդյունավետորեն իրացվելի և ազատ փոխանցելի:

2. Այն ներդրողը, որի ներդրումները օտարվում են, համաձայն օտարումն իրականացնող Պայմանավորվող կողմի օրենսդրության, պետք է իրավունք ունենա իր գործի և իր ներդրումների գնահատման վերանայման այդ Կողմի դատական կամ այլ անկախ մարմնի կողմից` համաձայն սույն կետում սահմանված սկզբունքների: Օտարումն իրականացնող Պայմանավորվող կողմը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները` երաշխավորելու համար, որ նման վերանայումը հնարավորինս շուտ կիրականցվի:

3. Երբ Պայմանավորվող կողմը օտարման է ենթարկում որևէ ընկերության ակտիվները, որը հիմնադրվել կամ կազմավորվել է իր տարածքում գործող օրենքների համաձայն, և որում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներն ունեն բաժնետոմսեր, պետք է երաշխավորվի, որ սույն հոդվածի 1-ին կետի դրույթները անհրաժեշտության չափով կկիրառվեն` երաշխավորելու համար փոխհատուցման արդար և հավասար վճարումը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների դիմաց, որոնք այդ բաժնետոմսերի սեփականատերերն են:

Ծանոթություն. սույն Համաձայնագրի նպատակների համար «օտարում» բառը կունենա «սեփականազրկում» կամ «ազգայնացում» բառերի իմաստը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։