Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Գործողության ժամկետը և դադարեցումը

1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա տասը տարի և այնուհետև ենթադրվում է դրա ինքնաբերաբար երկարաձգումը մինչև Պայմանավորվող կողմերից մեկը գրավոր կծանուցի մյուսին Համաձայնագիրը դադարեցնելու մտադրության մասին: Նման գրավոր ծանուցումը ստանալու օրվանից մեկ տարի հետո Համաձայնագիրը կդադարի գործել:

2. Եթե սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվի, համաձայն սույն հոդվածի 1-ին կետի, Համաձայնագիրը կշարունակի ուժի մեջ մնալ գործողության դադարեցման օրվան հոջորդող տասնհինգ տարվա ընթացքում այն ներդրումների նկատմամբ, որոնք իրականացվել կամ ձեռք են բերվել սույն Համաձայնագրի դադարեցման օրվանից առաջ:

3. Ի վկայություն վերոնշյալի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Նյու Դելի քաղաքում, 2003 թվականի մայիսի 23-ին, երկու բնօրինակով, յուաքանչյուրը հայերեն, հնդկերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. մայիսի 30-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։