Հոդված 3
Հոդված 3
Ներդրումների խթանումը և պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի և բարենպաստ պայմաններ ստեղծի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների համար` իր տարածքում ներդրումներ կատարելու համար, և ընդունի այդպիսի ներդրումները` համաձայն իր օրենքների ու քաղաքականության:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրումների և ներդրողների եկամուտների նկատմամբ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պետք է մշտապես կիրառվի հավասար և արդար ռեժիմ: