Հոդված 4
Հոդված 4
Ազգային և առավել բարենպաստության ռեժիմ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին տրամադրի այնպիսի ռեժիմ, որը ոչ պակաս բարենպաստ է, քան այն ռեժիմը, որը տրամադրում է իր կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին:
2. Ի լրումն, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին, ներառյալ նրանց ներդրումներից ստացվող եկամուտները, տրամադրի այնպիսի ռեժիմ, որը ոչ պակաս բարենպաստ է, քան այն ռեժիմը, որը տրամադրում է ցանկացած երրորդ պետության ներդրողներին:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես պարտավորեցնող մի Պայմանավորվող կողմին` տարածելու մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների վրա ցանկացած ռեժիմի շահավետությունը, առավելությունները և արտոնությունները, որոնք արդյունք են.
ա) ցանկացած առկա կամ հետագայում կազմավորվելիք ազատ առևտրի գոտու, մաքսային միության, արժութային միության կամ նմանատիպ միություններ հիմնող այլ միջազգային համաձայնագրի կամ տարածաշրջանային համագործակցության այլ ձևերի, որոնց Պայմանավորվող կողմերից որևէ մեկը անդամակցում է կամ կարող է անդամակցել,
բ) գլխավորապես կամ ամբողջապես հարկմանը վերաբերող ցանկացած հարցի: