Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Ներդրումները և եկամուտները հայրենիք վերադարձնելը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կթույլատրի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների բոլոր դրամական միջոցների, որոնք կապված են իր տարածքում կատարված ներդրումների հետ, ազատ փոխանցումը` առանց անհիմն ուշացումների ու խտրականության: Այդպիսի դրամական միջոցները կարող են ներառել.

ա) ներդրումների պահպանմանն ու ընդլայնմանն ուղղված կապիտալը և լրացուցիչ գումարները,

բ) գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթը, ներառյալ շահաբաժինները և բաժնեմասերին համապատասխան տոկոսադրույքը,

գ) ներդրման հետ կապված ցանկացած փոխառության` ներառյալ տոկոսների մարումը,

դ) ներդրման հետ կապված ռոյալթիների և ծառայությունների գումարների վճարումը,

ե) իրենց բաժնեմասերի վաճառքից ստացված գումարները,

զ) ներդրումների մասնակի կամ ամբողջական վաճառքի կամ լուծարման արդյունքում ստացված գումարները,

է) մի Պայմանավորվող կողմի այն քաղաքացիների վարձատրությունը, որոնք, ներդրման հետ կապված, աշխատում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չպետք է խոչընդոտեն սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված որևէ փոխհատուցման փոխանցման:

3. Կողմերի միջև այլ համաձայնության բացակայության դեպքում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված արժույթի փոխանցումները պետք է թույլատրվեն այն արժույթով, որով իրականացվել է ներդրումը, կամ այլ փոխարկելի արժույթով: Այդպիսի փոխանցումը պետք է իրականացվի փոխանցման օրը գերակշռող` շուկայական փոխանակման տոկոսադրույքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։