Հոդված 11
Հոդված 11
Տեղում հավաքագրված անձնակազմ, որը ժամավճարային հիմունքներով է աշխատանքի ընդունվել
1. Տեղում հավաքագրված և ՄԱՓԳՀ համար ծառայություններ կատարելու նպատակով ժամավճարով աշխատանքի ընդունված անձինք պետք է օգտվեն այն անձեռնմխելիությունից, որը կապված է նրանց պաշտոնական դիրքում գտնվելու ընթացքում արտահայտված կամ գրած խոսքերի և կատարած ցանկացած գործողության իրավական գործընթացի հետ:
2. Տեղում հավաքագրված անձնակազմի ծառայության ժամկետները և պայմանները պետք է համապատասխանեն Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան բանաձևերին, կանոնակարգերին և կանոններին: