Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Համագործակցություն Կառավարության և ՄԱՓԳՀ-ի միջև

1. Համագործակցությունը Կառավարության և ՄԱՓԳՀ-ի միջև փախստականների և ՄԱՓԳՀ-ին առնչվող այլ անձանց միջազգային պաշտպանության և մարդասիրական օգնության ոլորտում պետք է իրականացվի ՄԱՓԳՀ կանոնադրության, ՄԱՓԳՀ-ի վերաբերյալ այլ համապատասխան որոշումների և բանաձևերի հիման վրա, որոնք ընդունվել են Միավորված ազգերի մարմինների կողմից, ինչպես նաև Փախստականների կարգավիճակի վերաբերյալ 1951թ. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի և Փախստականների կարգավիճակի վերաբերյալ 1976թ. արձանագրության 2-րդ հոդվածի հիման վրա:

2. ՄԱՓԳՀ գրասենյակը փախստականների և համապատասխան այլ անձանց համար ծրագրերի պատրաստման և վերանայման հետ կապված պետք է Կառավարության հետ խորհրդակցություններ անցկացնի և համագործակցի:

3. ՄԱՓԳՀ կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար, որոնք իրականացվելու են Կառավարության կողմից, Կառավարության և ՄԱՓԳՀ կողմից ստորագրվելիք համաձայնագրերում պետք է նշվեն ժամկետներն ու պայմանները (ներառյալ Կառավարության և Գերագույն հանձնակատարի պարտավորությունները` կապված ֆինանսական միջոցների, ապրանքների, սարքավորումների և ծառայությունների կամ փախստականների համար այլ օգնության տրամադրման հետ):

4. Կառավարությունը պետք է ՄԱՓԳՀ անձնակազմին հնարավորություն ընձեռի ցանկացած ժամանակ առանց խոչընդոտի այցելել փախստականներին և ՄԱՓԳՀ առնչվող այլ անձանց և ՄԱՓԳՀ ծրագրերի իրականացման վայրեր` դրանց իրականացման բոլոր փուլերի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։