Հոդված 14
Հոդված 14
Ընդհանուր դրույթներ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կառավարության կողմից վավերացման մասին Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարին ծանուցելու օրվանից և ուժի մեջ կմնա անորոշ ժամանակով:
2. Սույն Համաձայնագիրը պետք է մեկնաբանվի իր գլխավոր նպատակի լույսի ներքո, որը ՄԱՓԳՀ-ին հնարավորություն կտա փախստականների հետ կապված իր միջազգային մանդատը իրականացնել լիարժեքորեն և արդյունավետ, ինչպես նաև իրականացնել իր մարդասիրական նպատակները երկրում:
3. Ցանկացած համապատասխան հարց, որի վերաբերյալ սույն Համաձայնագրում նախատեսված չէ որևէ դրույթ, Կողմերը պետք է կարգավորեն պահպանելով Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների կողմից ընդունված համապատասխան բանաձևերը և որոշումները: Յուրաքանչյուր Կողմ լիարժեքորեն և բայրացակամորեն քննության կառնի սույն կետի շրջանակներում մյուս Կողմի ցանկացած առաջարկություն:
4. Սույն Համաձայնագրի փոփոխման նպատակով խորհրդակցություններ կարող են անցկացնել Կառավարության և ՄԱՓԳՀ խնդրանքով: Փոփոխությունները պետք է կատարվեն համատեղ գրավոր համաձայնությամբ: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգի համաձայն:
5. Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի պայմանավորվող Կողմերից որևէ մեկի` Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ իր որոշման մասին մյուս կողմին գրավոր ծանուցելուց վեց ամիս հետո:
Կատարված է Երևան քաղաքում, 2004թ. նոյեմբերի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թվականի ապրիլի 6-ից: