Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

ՄԱՓԳՀ անձնակազմ

1. ՄԱՓԳՀ-ն կարող է երկրում գտնվող իր գրասենյակում նշանակել այնպիսի պաշտոնյաների կամ այլ աշխատակիցների, որոնք ինքը անհրաժեշտ է համարում միջազգային պաշտպանության և մարդասիրական օգնության իր գործառույթները կատարելու համար:

2. Կառավարությունը ժամանակ առ ժամանակ կտեղեկացվի պաշտոնյաների աստիճանակարգերի և այն պաշտոնյաների անունների մասին, որոնք ընդգրկված են այդ աստիճանակարգերում, և այլ աշխատակիցների մասին, որոնք նշանակված են երկրում գտնվող ՄԱՓԳՀ գրասենյակում աշխատելու համար:

3. ՄԱՓԳՀ պաշտոնյաներին, գործուղված փորձագետներին և այլ անձանց, որոնք իրականացնում են ծառայություններ ՄԱՓԳՀ անունից, Կառավարությունը կտրամադրի ինքնությունը հաստատող հատուկ փաստաթուղթ, որը կհաստատի նրանց կարգավիճակը` սույն Համաձայնագրի համաձայն:

4. ՄԱՓԳՀ-ն կարող է պաշտոնյաներ նշանակել, որպեսզի նրանք երկիր այցելեն Կառավարության համապատասխան պաշտոնյաների կամ փախստականների հետ կապված աշխատանքների մեջ ներգրավված այլ մասնակիցների հետ խորհրդակցություն անցկացնելու և համագործակցելու նպատակով` կապված.

ա) միջազգային պաշտպանության և մարդասիրական օգնության ծրագրերի վերանայման, պատրաստման, վերահսկման և գնահատման հետ,

բ) ՄԱՓԳՀ կողմից տրամադրված ապրանքների, սարքավորումների և այլնի առաքման, ստացման, բաշխման կամ օգտագործման հետ,

գ) փախստականների հիմնախնդրի լուծման համար մշտական լուծումներ որոնելու հետ, և

դ) որևէ այլ հարցի հետ, որը առնչվում է սույն Համաձայնագրի կիրառմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։