Հոդված 13
Հոդված 13
Տարաձայնությունների կարգավորում
Սույն Համաձայնագրից ծագող կամ նրա հետ կապված ցանկացած տարաձայնություն Կառավարության և ՄԱՓԳՀ միջև կկարգավորվի բարյացակամորեն` բանակցությունների կամ կարգավորման համաձայնեցված այլ ուղիներով: Եթե այսպես տարաձայնությունը չի կարգավորվում, ապա այն, Կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով, պետք է ներկայացվի միջնորդ դատարանին: Յուրաքանչյուր կողմ պետք է նշանակի մեկ միջնորդ դատավորի, և այդ երկու դատավորները պետք է նշանակեն երրորդին, որը պետք է լինի նախագահ: Եթե տարաձայնության կարգավորման խնդրանքը միջնորդ դատարան ներկայացնելուց հետո երեսուն օրվա ընթացքում կողմերից որևէ մեկը չի նշանակում միջնորդ դատավոր, կամ երկու դատավորների նշանակվելուց հետո տասնհինգ օրվա ընթացքում չի նշանակվում երրորդ դատավորը, յուրաքանչյուր կողմ կարող է խնդրել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` նշանակել դատավոր: Միջնորդ դատավորների բոլոր որոշումների համար պահանջվում է երկու ձայն: Միջնորդ դատարանի ընթացակարգը կսահմանվի դատավորների կողմից, իսկ դատավարության ծախսերը, համաձայն դատավորների որոշման, պետք է կրեն կողմերը: Դատական որոշումը պետք է պարունակի այն հանգամանքների շարադրանքը, որոնց վրա հիմնված է, և կողմերն այն պետք է ընդունեն որպես տարաձայնության կարգավորման վերջնական որոշում: