Հոդված 15
Հոդված 15
Երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև սույն Կոնվենցիայի մեկնաբանության կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, որը կողմերը չեն կարող կարգավորել բանակցությունների միջոցով կամ կարգավորման այլ եղանակով, շահագրգիռ Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով կարող է ներկայացվել արբիտրաժային հանձնաժողովի քննարկմանը, որում վեճին մասնակցող յուրաքանչյուր կողմ նշանակում է մեկական անդամի. նախագահը, որն ունի վճռական ձայնի իրավունք, նշանակվում է Միավորված ազգերի կազմակերպության լխավոր քարտուղարի կողմից: