Հոդված 4
Հոդված 4
1. Շահագրգիռ պետությունների իրավասու մարմինները հատուկ համաձայնագրերով որոշում են նշված գոտու տարածքում սահմանակից պետության ծառայություններին հատկացվող անհրաժեշտ շինությունները և այն պայմանները, որոնցով տվյալ պետության երկաթուղային մարմինը, որի տարածքում գտնվում է կայարանը, նշված շինություններն ապահովելու է կահույքով, լուսավորման, ջեռուցման, մաքրման, հեռախոսային կապի և այլ սարքավորումներով:
2. Սահմանակից պետության ծառայությունների գործունեության համար պահանջվող ցանկացած սարքավորում ներմուծվում է ժամանակավորապես և վերարտահանվում է` ազատվելով մաքսային բոլոր հարկերից և գանձումներից, պայմանով, որ առկա լինի ճշգրիտ հայտարարագիրը: Ներմուծումը կամ արտահանումն արգելող կամ սահմանափակող կանոնակարգերը չեն կիրառվում այդպիսի սարքավորումների նկատմամբ: