Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Երկաթուղու, մաքսային և շահագրգիռ այլ մարմինների անձնակազմերի աշխատանքային ժամերը մանրամասն հարմարեցվում են գնացքների ժամանակացույցին և երթևեկության պահանջներին:

2. Սահմանային կայարաններում և այն կայարաններում, որտեղ ստուգումներն իրականացվում են երկու սահմանակից պետությունների կողմից, Պայմանավորվող կողմերը հնարավորության սահմաններում միջոցներ են ձեռնարկում փոստի, հեռագրատան և հեռախոսային կետերի բացման ժամերը համապատասխան մաքսային գրասենյակների աշխատանքային ժամերին հարմարեցնելու համար:

3. Այն կայարաններում, որտեղ ստուգումներն իրականացվում են միայն մեկ պետության կողմից, մաքսային մարմինները և այլ շահագրգիռ մարմինները ձեռնարկում են 6-րդ հոդվածում հիշատակված նույն միջոցները մաքսային և այլ ստուգումների համար պահանջվող ժամանակը նվազագույնի հասցնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։