Հոդված 7
Հոդված 7
1. Մաքսային և շահագրգիռ այլ մարմինները, համապատասխան երկրների երկաթուղային մարմինների հետ համաձայնագրի համաձայն, անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են հատուկ միջոցներ` ուղղված ստուգումների արագացմանը, մասնավորապես, միջազգային տարանցման մեջ գտնվող բեռների ստուգումների արագացմանը:
2. Շահագրգիռ պետությունների երկաթուղային մարմինների հետ համաձայնագրով մաքսային գերատեսչությունը և նշված պետության շահագրգիռ մարմինները հնարավորության սահմաններում նշված պետության ներսում գտնվող հատկապես խիտ միջազգային երթևեկությամբ կայարաններում ստեղծում են գրասենյակներ բեռների ստուգման և մաքսազերծման համար՝ ինչպես մինչև մեկնելը, այնպես էլ ժամանելուց հետո: Պետության ներսում գտնվող նման կայարանի և ցանկացած ուղղությամբ սահմանային կայարանի կամ երկու պետությունների ներսում գտնվող նման երկու կայարանների միջև նշված բեռները կարող են փոխադրվել սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված միջազգային տարանցման համակարգով:
3. Հաշվի առնելով սույն բաժնի դրույթների կիրառումը.
ա) Պայմանավորվող կողմերը սկզբունքորեն ճանաչում են մյուս Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինների կնիքը՝ պայմանով, որ ցանկացած մաքսային մարմին պահի իր կնիքն ավելացնելու իրավունքը, եթե դա անհրաժեշտ է համարում,
բ) Պայմանավորվող կողմերն ընդունում են միջազգային մաքսային հայտարարագրի ստանդարտ ձև, որը կցվում է սույն Կոնվենցիային,
գ) Միջազգային մաքսային հայտարարագրի ստանդարտ ձևը տպագրվում է երկու լեզվով` ֆրանսերեն և մեկնման վայրի պետության լեզվով. եթե այլ կերպ նախատեսված չէ, դրա կրկնօրինակը պետք է կազմվի յուրաքանչյուր պետության համար,
դ) բեռն առաքողի հայտարարագիրը լատինատառ է և կազմվում է մեկնման վայրի պետության լեզվով կամ ֆրանսերենով. անհրաժեշտության դեպքում երկաթուղու մարմինը պատասխանատու է դրա թարգմանության համար, և
ե) այս կանոնակարգը չի բացառում մաքսային և երկաթուղային մարմինների կողմից միայն իրենց երկրի ներսում երթևեկության պարագայում այլ լեզվի օգտագործումը թույլ տալու հնարավորությունը, եթե այդ եղանակն ավելի հարմար է:
4. Միջազգային մաքսային հայտարարագրի ստանդարտ ձևը կարող է փոփոխության ենթարկվել սույն Կոնվենցիայի 16-րդ հոդվածում նկարագրված պարզեցված ընթացակարգի համաձայն:
Բ ա ժ ի ն III
Տարբեր դրույթներ