Հոդված 5
Հոդված 5
1. 2-րդ հոդվածի հիման վրա ստեղծված գոտում սահմանակից պետության ծառայություններին հատկացված կառույցները կարող են արտաքինից տարբերակվել ծանուցմամբ, այդ թվում` տվյալ պետության ազգային գույների խորհրդանշով:
2. Սահմանակից պետության իրավասու մարմինների պաշտոնյաները և գործակալները կրում են ազգային համազգեստ կամ տարբերակիչ նշան` համաձայն այդ երկրի կանոնակարգերի:
3. Սահմանակից պետության իրավասու մարմինների պաշտոնյաները և գործակալները, որոնք սույն Կոնվենցիայով նախատեսված ստուգումներն անցկացնելու համար հրավիրվում են կայարան, ազատվում են անձնագրային ձևակերպումներից: Նրանց պաշտոնական փաստաթղթերի ներկայացումը համարվում է նրանց ազգության, անձի, կոչման և նրանց պարտականությունների բնույթի բավարար ապացույց:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում հիշատակված պաշտոնյաները և գործակալներն իրենց պարտականությունները կատարելիս օգտվում են այն նույն պաշտպանությունից և աջակցությունից, որոնցից օգտվում են կայարանի տեղակայման պետության համապատասխան պաշտոնյաները և գործակալները:
5. Տեղակայման կայարանի պետությունում բնակվող սահմանակից պետության պաշտոնյաները և գործակալները 3-րդ հոդվածով նախատեսված երկկողմ համաձայնագրերի հիման վրա ազատվում են հարկերից և տուրքերից:
6. 3-րդ հոդվածում հիշատակված երկկողմ համաձայնագրերը սահմանում են.
ա) սահմանակից պետության իրավասու մարմինների այն պաշտոնյաների և գործակալների առավելագույն քանակը, որոնք լիազորված են ստուգումներ իրականացնելու 2-րդ հոդվածի համաձայն ստեղծված գոտում,
բ) այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր է, որ պահանջվի նրանց վերադարձը, և
գ) այն պայմանները, որոնց դեպքում նրանք կարող են կրել զենք և այն օգտագործել նշված գոտում իրենց պարտականությունները կատարելիս: