Հոդված 2
Հոդված 2
1. 1-ին հոդվածի համաձայն նշանակված կայարանում ստեղծվում է գոտի, որում նշանակված կայարանին սահմանակից տարածքի պետության (այսուհետ` սահմանակից պետություն) իրավասու մարմինների պաշտոնյաները և գործակալներն իրավունք ունեն ստուգելու ցանկացած ուղղությամբ սահմանը հատող բեռները:
2. Այդ գոտին, որպես կանոն, ներառում է.
ա) կայարանի առանձնացված տարածքը,
բ) բեռնատար գնացքները և գծի այն հատվածը, որտեղ նրանք կանգ են առնում ստուգումների ողջ ժամանակահատվածում,
գ) սահմանակից պետության սահմանի և կայարանի միջև գնացքները: