Հոդված 16
Հոդված 16
1. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը ցանկալի է համարում ձևափոխել սույն Կոնվենցիայի հավելված հանդիսացող միջազգային մաքսային հայտարարագրի ստանդարտ ձևը, նա իր առաջարկած ուղղումը ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության լխավոր քարտուղարին, որն այդ մասին տեղեկացնում է բոլոր ստորագրած կամ միացած պետություններին:
2. Ուղղումը համարվում է ուժի մեջ մտած նախորդ կետում նախատեսված տեղեկացումից իննսուն օր անց, եթե մինչև այդ ժամկետի լրանալը ստորագրած կամ միացած պետությունների առնվազն մեկ երրորդը Միավորված ազգերի կազմակերպության լխավոր քարտուղարին չի ծանուցում ուղղումների վերաբերյալ իր առարկության մասին:
3. Միավորված ազգերի կազմակերպության լխավոր քարտուղարն արձանագրում է հավելվածի ուղղման ուժի մեջ մտնելը և այդ մասին տեղեկացնում է ստորագրող կամ միացած բոլոր պետություններին: